Վրաստանն ակնկալում է փետրվարին ստանալ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը

 |armenpress.am|
21:51 - 08 հունվարի, 2021

Վրաստանն ակնկալում է փետրվարին ստանալ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը |armenpress.am|

armenpress.am: Վրաստանը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը կստանա փետրվարին COVAX-ի միջոցով, որը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման, արտադրության եւ տարածման համաշխարհային նախաձեռնություն է: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այդ մասին դեկտեմբերի 8-ին լրագրողներին հայտնել է Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեն։

«Մենք համագործակցում ենք COVAX հարթակի հետ, որը պարտադիր կերպով մեր երկրից պահանջում է ներկայացնել պատվաստման ծրագիր։  Մենք արդեն ներկայացրել ենք COVAX հարթակ, ինչպես նաեւ ԱՀԿ մեր պատվաստման պլանը: Մենք ինտենսիվ բանակցություններ ենք վարում, որոնք ենթադրում են, որ փետրվարին Վրաստանը կստանա COVAX-ի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինները», - ասել է Տիկարաձեն։

Ի սկզբանե հաղորդվել էր, որ Վրաստանը պատվաստանյութ կստանա մարտին։  Ավելի վաղ Տիկարաձեի տեղակալ Թամարա Գաբունիան հայտարարել էր, որ Վրաստանի իշխանությունները քննարկում են բրիտանական-շվեդական AstraZeneca ընկերության, ամերիկյան Pfizer-ի եւ նրա գերմանական գործընկեր BioNTech-ի, ինչպես նաեւ ԱՄՆ-ի Moderna ընկերության արտադրած պատվաստանյութերի գնման հնարավորությունը:

2020 թվականի դեկտեմբերի 16-ին Վրաստանում ստեղծվել է կորոնավիրուսի դեմ բնակչության պատվաստման միջգերատեսչական հանձնաժողով։  Իշխանությունները ծրագրում են 1,4 մլն դեղաչափ գնել 700 հազար մարդու պատվաստելու համար, ինչը կազմում է բնակչության 20 տոկոսը: Առաջին պատվաստանյութը կստանան տարեցներն ու ծերանոցների բնակիչները, որից հետո պատվաստվելու են բուժաշխատողները։

Վրաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը, որտեղ բնակվում է 3 716 900 մարդ, գրանցվել է փետրվարի 26-ին: Հունվարի 8-ի դրությամբ, երկրում արձանագրվել է վարակի 236 028 դեպք (բնակչության 6,35  տոկոսը), 224 189 մարդ ապաքինվել է, 2 728 հիվանդ մահացել է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել