Twitter-ը կկանխի Թրամփի` իր էջի արգելափակումը շրջանցելու բոլոր փորձերը |tert.am|
11:46 - 09 հունվարի, 2021

Twitter-ը կկանխի Թրամփի` իր էջի արգելափակումը շրջանցելու բոլոր փորձերը |tert.am|

tert.am: Twitter-ը կկանխի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից իր էջի արգելափակումը շրջանցելու բոլոր փորձերը, հայտնում է CNN-ը` վկայակոչելով Twitter-ի հայտարարությունը:

Դրանում նշվում է, որ եթե արգելափակումը շրջանցելու նպատակով մեկ այլ օգտահաշիվ օգտագործվի, ապա այն նույնպես կարգելափակվի:

«Ինչ վերաբերում է կառավարական էջերին, ինչպիսիք են @POTUS-ը և @WhiteHouse-ը, մենք չենք արգելափակի այդ էջերի աշխատանքը, սակայն միջոցներ կձեռնարկենք դրանց օգտագործումը սահմանափակելու համար»,- ասված է հայտարարության մեջ:

Բացի այդ, Twitter-ի քաղաքականությունն արգելում է կողմնակի անձանց Թրամփի ցուցումով կառավարել թվիթերյան էջը:

Twitter-ն ավելի վաղ հայտարարել էր, որ ընդմիշտ արգելափակում է Թրամփի անձնական էջը բռնության հրահրման ռիսկի պատճառով: Թրամփը հայտարարել է, որ Twitter սոցիալական ցանցը դրանով իրեն չի լռեցնի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել