Կորոնավիրուսի 2058 նոր դեպք Վրաստանում |1lurer.am|
13:23 - 09 հունվարի, 2021

Կորոնավիրուսի 2058 նոր դեպք Վրաստանում |1lurer.am|

1lurer.am:  Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 2058 նոր դեպք՝ տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Անցած 24 ժամվա ընթացքում հանրապետությունում կորոնավիրուսից բուժվել է 529 մարդ, մահացել՝ 22 հիվանդ: Համաճարակի սկզբից մինչև օրս Վրաստանում մահացել է 2750 մարդ:
 
Անցած օրվա ընթացքում հանրապետությունում իրականացվել է 18149 թեստ, այդ թվում` հակամարմինների էքսպրես թեստ`11095, ՊՇՌ թեստ` 7054:
 
Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսային վարակի 238086 դեպքից վերականգնվել է 224718 պացիենտ:
 
512 մարդ գտնվում է կարանտինում, 3867-ը` հիվանդանոցում, 754-ը` հյուրանոցում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել