Դոնալդ Թրամփը ցանկանում է սեփական սոցցանցը ստեղծել |azatutyun.am|
18:01 - 09 հունվարի, 2021

Դոնալդ Թրամփը ցանկանում է սեփական սոցցանցը ստեղծել |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների պաշտոնից հեռացող նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի սեփական սոցիալական ցանց ստեղծելու հնարավորությունը։ Այս մասին Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է Twtitter-ի կողմից իր օգտահաշվի վերջնական արգելափակումից հաշվված ժամեր անց։

Twitter սոցիալական ցանցը ԱՄՆ նախագահի @realDonaldTrump օգտահաշիվը արգելափակեց Վաշինգտոնի կենտրոնում տեղի ունեցած անկարգություններից երկու օր անց՝ ուրբաթ երեկոյան։ Twitter-ի ղեկավարությունը այս քայլը բացատրում է նրանով, որ Թրամփի կողմից արվող գրառումները կարող են բռնության նոր ալիքի պատճառ դառնալ։

«Մենք չենք լռելու»,- Twitter-ի այս որոշմանն է հակադարձել Թրամփը՝ պնդելով, թե սոցիալական ցանցի ղեկավարությունը իր գործողությունները համակարգում է դեմոկրատների և ծայրահեղ ձախերի հետ՝ նպատակ ունենալով «արգելել խոսքի ազատությունը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել