ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 283 000 մարդ |tert.am|
20:22 - 09 հունվարի, 2021

ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 283 000 մարդ |tert.am|

tert.am: ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման դեպքերը վերջին մեկ օրում ավելացել են ավելի քան 283 հազարով:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ վկակակոչելով Ջոն Հոփքինսի անվան համալսարանին, որը միավորում է դաշնային և տեղական իշխանություններից, ԶԼՄ-ներից և այլ բաց աղբյուրներից ստացված տվյալները, վերջին մեկ օրում ԱՄՆ-ում արձանագրվել է մահվան 3456 դեպք:

Համալսարանի տվյալներով՝ վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակվել է 283 204 մարդ՝ վարակակիրների ընդհանուր ցուցանիշը Միացյալ Նահանգներում հասցնելով ավելի քան 21,8 մլն-ի: Մահացության ընդհանուր ցուցանիշը կազմում է ավելի քան 368 հազար: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել