Իրանի դեմ պատժամիջոցները չչեղարկելու դեպքում ՄԱԳԱՏԷ-ի դիտորդներին երկրից արտաքսելու և մինչև 20% ուրան հարստացնելու Թեհրանի որոշումը ԱՄՆ-ը շանտաժ է համարում |tert.am|
10:17 - 10 հունվարի, 2021

Իրանի դեմ պատժամիջոցները չչեղարկելու դեպքում ՄԱԳԱՏԷ-ի դիտորդներին երկրից արտաքսելու և մինչև 20% ուրան հարստացնելու Թեհրանի որոշումը ԱՄՆ-ը շանտաժ է համարում |tert.am|

tert.am: ԱՄՆ-ը կարծում է, որ միջազգային հանրությունը պետք է դատապարտի Իրանի Մեջլիսի կոչերը երկրից ՄԱԳԱՏԷ-ի (Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն) դիտորդներին պատժամիջոցների չվերացվելու դեպքում վտարելու վերաբերյալ, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:

«Իրանի իշխանությունները միջուկային ծրագիրը կրկին օգտագործում են միջազգային հանրությանը շանտաժի ենթարկելու և տարածաշրջանային անվտանգությունը սպառնալիքի տակ դնելու նպատակով»,- նշել է Պոմպեոն:

Մինչ այդ Իրանի Մեջլիսի Գերագույն խորհրդի անդամ Ահմադ Ամիրաբադի Ֆարահանին հայտարարել էր, որ Թեհրանը կվտարի երկրից ՄԱԳԱՏԷ-ի դիտորդներին և կհրաժարվի գործակալության հետ հետագա աշխատանքից, եթե մինչև փետրվարի 21-ը Իրանի ֆինանսական, բանկային և նավթային ոլորտների նկատմամբ կիրառվող պատժամիջոցները չդադարեցվեն:

2020 թ. դեկտեմբերի 2-ին Սահմանադրության պահապանների խորհուրդը հավանություն էր տվել Իրանի Մեջլիսի ընդունած օրենքին, որով կառավարությունը պատրաստվում է բարձրացնել ուրանի հարստացման մակարդակը մինչև 20%-ի: Իրանցի օրենսդիրներն այս կերպ ակնկալում են, որ սա կստիպի չեղարկել հակաիրանական պատժամիջոցները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել