Առ այսօր Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 48 000 փախստական |tert.am|
12:40 - 10 հունվարի, 2021

Առ այսօր Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 48 000 փախստական |tert.am|

tert.am: Ավելի քան 180 փախստական վերջին օրվա ընթացքում ՀՀ-ից վերադարձել է Լեռնային Ղարաբաղ, նրանց ընդհանուր թիվը, ըստ ռուս խաղաղապահների, գերազանցել է 48 000-ը: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը` հղում տալով ՌԴ պաշտպանության նախարարությանը:

«Ռուս խաղաղապահներն ուղեկցել են փախստականների հերթական շարասյունը, նրանք Լեռնային Ղարաբաղի իրենց տներն են վերադարձել Հայաստանի Հանրապետության տարածքից: Ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 182 փախստական: Ընդհանուր առմամբ, 48 241 փախստական արդեն վերադարձել է Լեռնային Ղարաբաղ՝ իրենց մշտական բնակության վայրեր»,- ասված է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:

ՌԴ խաղաղապահ զորամիավորման զինծառայողներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն, վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները: «Իրականացվում է իրավիճակի շուրջօրյա հսկողություն և քսաներեք դիտակետերում հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն»,- նշել են ռուսաստանցի զինվորականները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել