Որոշ զարգացած երկրներ անտեսում են այլ երկրների կարիքները բնակչության պատվաստումների հարցում․ ՄԱԿ գլխավոր քարտուղար |tert.am|
09:57 - 11 հունվարի, 2021

Որոշ զարգացած երկրներ անտեսում են այլ երկրների կարիքները բնակչության պատվաստումների հարցում․ ՄԱԿ գլխավոր քարտուղար |tert.am|

tert.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի կարծիքով՝ որոշ զարգացած երկրներ անտեսում են այլ երկրների կարիքները բնակչության պատվաստումների հարցում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Գուտերեշի խոսքով՝ կորոնավիրուսային համավարակը բացահայտել է միջազգային համերաշխության բացակայության խնդիրը:

«Վերջերս մենք տեսանք պատվաստանյութերի հետ կապված ազգայնականության այս դրսևորումը, երբ որոշ հարուստ երկրներ իրենց բնակչության համար պատվաստանյութեր գնելիս մրցում էին՝ առանց հաշվի առնելու աղքատ երկրների նման հնարավորությունը», - շեշտել է նա։

Ըստ պաշտոնյայի՝ համավարակն առանձնահատուկ ազդեցություն է ունեցել աղքատների և անօթևանների վրա, 88 միլիոն մարդ հայտնվել է աղքատության մեջ, իսկ 270 միլիոնն էլ  սննդամթերքի պակասի սպառնալիքի տակ է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել