Ուկրաինայում քաղաքացիները փակել են ավտոմայրուղիները՝ բողոքելով գազի սակագնի բարձրացման դեմ |tert.am|
14:20 - 11 հունվարի, 2021

Ուկրաինայում քաղաքացիները փակել են ավտոմայրուղիները՝ բողոքելով գազի սակագնի բարձրացման դեմ |tert.am|

tert.am: Ուկրաինայի Պոլտավա քաղաքում քաղաքացիները հունվարի 10-ին բողոքի ակցիաներ են անցկացրել ընդդեմ գազի սակագնի բարձրացման, հայտնում է eadaily.com լրատվական կայքը:

Ինչպես հայտնել է տեղական «Պոլտավշչինա» հրատարակությունը, դրա պատճառով իրավապահներն արգելափակել են երթևեկությունը Կիև-Խարկով մայրուղու վրա:

«Հունվարի 10-ին, ժամը 11-ի սահմաններում, Պոլտավայում ոստիկանությունը մասամբ սահմանափակել է երթևեկությունը Կիև-Խարկով մայրուղու քաղաքով անցնող հատվածում: Հիմա երթևեկությունն արգելված է Կիևսկոե մայրուղու վրա՝ Խարկովից դեպի Գրուշևսկի փողոց», - ասված է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել