Ադրբեջանի արտգործնախարարը պաշտոնական այցով կմեկնի Պակիստան |azatutyun.am|
17:46 - 11 հունվարի, 2021

Ադրբեջանի արտգործնախարարը պաշտոնական այցով կմեկնի Պակիստան |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով կմեկնի Պակիստան։

Ադրբեջանական դիվանագիտական գերատեսչության փոխանցմամբ՝ հունվարի 13-ին Իսլամաբադում նախատեսված է եռակողմ հանդիպում Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի արտգործնախարարների մասնակցությամբ, իսկ հունվարի 14-ին նախարար Բայրամովը երկկողմ հանդիպումներ կունենա Պակիստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

44-օրյա ղարաբաղյան պատերազմի ընթացքում, ըստ Հայաստանի իշխանությունների, ադրբեջանական կողմից ռազմական գործողություններում ներգրավված են եղել նաև Պակիստանի բանակի հատուկջոկատայինները։ Այդ մասին մասնավորապես հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ առանց մանրամասներ ներկայացնելու։

Վերջին տարիներին Ադրբեջանը սկսել է սերտորեն համագործակցել Հայաստանի անկախությունը չճանաչած աշխարհում միակ երկրի՝ Պակիստանի հետ։ Բաքուն և Իսլամաբադը իրականացնում են մի շարք համատեղ խոշոր նախագծեր ռազմարդյունաբերության ոլորտում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել