news.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երկկողմ հանդիպմանը հայտարարել է, որ ակնկալում է Ղարաբաղին վերաբերող բոլոր խնդիրների շուրջ համաձայնության ձեռք բերում:

«Իմ կարծիքով, իրոք, չնայած այն խնդիրներին, որոնց մասին դուք ասացիք, եւ որոնք դեռեւս մնում են չլուծված, հուսով եմ, որ, այնուամենայնիվ, կհաջողվի համաձայնության գալ բոլոր խնդիրների, այդ թվում՝ հումանիտար բնույթի հարցերի շուրջ»,- ասել է Պուտինը:

«Ընդհանրապես, իմ կարծիքով, հանդիպումն օգտակար է այն առումով, որպեսզի հնարավոր լինի որոշել տարածաշրջանի ապագան եւ տարածաշրջանում հարաբերությունների կառուցումը: Նախեւառաջ, իհարկե, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Ուզում եմ ասել, որ մեր հարաբերությունները եղել են, կան եւ կլինեն դաշնակցային: Բոլոր առումներով մենք մտերիմ գործընկերներ ենք: Այսօր մենք շատ խոսեցինք տնտեսության մասին»: