Մոսկվան շարունակում է մնալ Երևանի գլխավոր ռազմավարական դաշնակիցը․ Փաշինյան
 |1lurer.am|
21:27 - 11 հունվարի, 2021

Մոսկվան շարունակում է մնալ Երևանի գլխավոր ռազմավարական դաշնակիցը․ Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: Անվտանգության ոլորտում Մոսկվան շարունակում է մնալ Երևանի գլխավոր ռազմավարական դաշնակիցը, հայկական կողմը հուսով է, որ Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ՝ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հուսով եմ, որ այս բոլոր իրադարձությունների ֆոնին Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները կամրապնդվեն: Ռուսաստանը եղել և շարունակում է մնալ անվտանգության ոլորտում մեր ռազմավարական գլխավոր դաշնակիցը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում՝ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ հանդիպման ժամանակ:

Նա նշել է, որ ՌԴ նախագահի ներդրումը Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում «շատ շոշափելի էր, հատկապես հիմա»:

Գնահատելով տարածաշրջանի զարգացման հեռանկարները Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո՝ Փաշինյանն ընդգծել է, որ տնտեսական հարցերի լուծումը կարող է բարդանալ «չլուծված հումանիտար խնդիրների»՝ ռազմագերիների և զոհվածների մարմինների փոխանակման հարցի ֆոնին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել