Վաշինգտոնի քաղաքապետը կոչ է արել Բայդենի երդմնակալության օրը չայցելել մայրաքաղաք |tert.am|
11:19 - 12 հունվարի, 2021

Վաշինգտոնի քաղաքապետը կոչ է արել Բայդենի երդմնակալության օրը չայցելել մայրաքաղաք |tert.am|

tert.am: Վաշինգտոնի քաղաքապետ, դեմոկրատ Մուրիել Բաուզերը հարևան նահանգների՝ Մերիլենդի և Վիրջինիայի նահանգապետների հետ համատեղ հայտարարությունում կոչ է արել ամերիկացիներին հունվարի 20-ին՝ նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության օրը, չայցելել մայրաքաղաք, այլ դրա փոխարեն արարողությանը հետևել առցանց։ Այս մասին հայտնում է CNN-ը:

Ըստ ԶԼՄ-ի՝ նման հորդորի պատճառն անվտանգության ապահովումն է՝ պայմանավորված մի շարք հանգամանքներով, որոնցից մեկը անցյալ շաբաթ ԱՄՆ Կապիտոլիումի շենքի գրոհն էր, ինչպես նաև կորոնավիրուսային համավարակը:

Ազգային գվարդիայի բյուրոյի ղեկավար, գեներալ Դանիել Հոկանսոնի խոսքով՝ նորընտիր նախագահի երդմնակալության օրը նախատեսվում է մայրաքաղաքում ԱՄՆ ազգային գվարդիայի մինչև 15 000 զորք տեղակայել՝ երդմնակալության ընթացիկ և ապագա կարիքները բավարարելու համար: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել