Ադրբեջանը և Պակիստանը քննարկել են համատեղ զորավարժությունների անցկացումը |tert.am|
12:40 - 12 հունվարի, 2021

Ադրբեջանը և Պակիստանը քննարկել են համատեղ զորավարժությունների անցկացումը |tert.am|

tert.am: Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թաիրովը հունվարի 11-ին բանակցություններ է վարել Ադրբեջանում գտնվող Պակիստանի ռազմաօդային ուժերի հրամանատար, ռազմաօդային ուժերի մարշալ Մուջահիդ Անվար Խանի հետ: Այս մասին տեղեկացնում է turan.az կայքը:

Թաիրովը գոհունակություն է հայտնել Պակիստանի ռազմաօդային ակադեմիայում ադրբեջանցի ռազմական օդաչուների պատրաստման կապակցությամբ՝ նշելով, որ երկու երկրների ռազմաօդային ուժերի միջև ռազմական կրթության և այլ ոլորտներում համագործակցության զարգացումը ամրապնդում է երկու երկրների բանակների մարտունակությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել