tert.am: Աշխատավարձ, թոշակ վճարելու խնդիր չունենք: Այս մասին Ազգային ժողովում հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը` անդրադառնալով հարցին, թե արդյոք ունենք աշխատավարձեր, թոշակներ վճարելու խնդիր՝ հաշվի առնելով հարկային հավաքագրումները:

«Ի ուրախություն բոլորիս՝ պետք է ասեմ, որ տարին մենք ավարտել ենք բավական բարձր ու բավական տպավորիչ հարկային կարգապահությամբ և ստեղծված տնտեսական իրավիճակին համապատասխան նաև հավաքագրումների բավական լավ մակարդակով»,-ասաց նա և նշեց, որ մի կողմից դա պայմանավորված է հարկային կարգապահությամբ, մյուս կողմից հարկային վարչարարությամբ»: