Ադրբեջանը գերիների հարցը ակնհայտ կերպով քաղաքականացնում է. Արման Թաթոյան |armenpress.am|
14:47 - 12 հունվարի, 2021

Ադրբեջանը գերիների հարցը ակնհայտ կերպով քաղաքականացնում է. Արման Թաթոյան |armenpress.am|

armenpress.am:  Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անթույլատրելի է համարում հետպատերազմական փուլում մարդասաիրական և մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցերը քաղաքականացնելը, որովհետև դա իրենից ներկայացնում է կոպիտ խախտում:

Թաթոյանն այս մասին ասաց հունվարի 12-ի ասուլիսի ժամանակ:

«Ադրբեջանը գերիների հարցը ակնհայտ կերպով քաղաքականացնում է: Միջազգային պահանջների համաձայն՝ ռազմագերիները կամ քաղաքացիական անձ գերիները պատերազմական կամ ռազմական գործողությունների դադարից հետո պարտադիր պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն իրենց երկրներ։ Նրանց նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելը արգելվում է, նրանց կալանավորելը, ձերբակալելը դիտվում է որպես պատիժ և նույնպես արգելվում է։ Ավելին՝ այս հարցերի արհեստական ձգձգումը նույնպես արգելվում է, և դա ևս, ըստ էության, պատերազմական հանցագործություն է»,- ասաց Թաթոյանը:

Մարդու իրավունքների պաշտպանը հավելեց, որ այս ամենը ամրագրված է միջազգային կոնվենցիաներով, որոնց պահանջները տարածելի են նաև Ադրբեջանի նկատմամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել