Թրամփն ու Փենսը հանդիպել են |azatutyun.am|
17:05 - 12 հունվարի, 2021

Թրամփն ու Փենսը հանդիպել են |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ու փոխնախագահ Մայք Փենսը երկուշաբթի երեկոյան Սպիտակ տանը հանդիպում են ունեցել։ Այս մասին հայտնել է վարչակազմի բարձրաստիճան մի պաշտոնյա, ասելով, թե նրանք «լավ զրույց» են ունեցել։

Հունվարի 6-ին Կոնգրեսի շենքի վրա Թրամփի աջակիցների հարձակումից հետո սա Միացյալ Նահանգների գործող նախագահի և փոխնախագահի առաջին հանդիպումն էր։ Թրամփն ու Փենսը անդրադարձել են տեղի ունեցած անկարգություններին, որոնց հետևանքով 5 մարդ է զոհվել՝ այդ թվում մեկ ոստիկան։

Անցած շաբաթ տեղի ունեցած անկարգություններից հետո դեմոկրատները ձգտում են Թրամփին պաշտոնանկ անել, բայց Փենսը չի պաշտպանել Սահմանադրության 25-րդ փոփոխության հիմքով նախագահին պաշտոնից զրկելու գաղափարը։ Այդ հոդվածի կիրառման համար փոխնախագահի համաձայնությունը, նախաձեռնությունը պարտադիր է, և հիմա դեմոկրատները փորձելու են օրենսդիր մարմնի միջոցով արդեն երկրորդ անգամ իմփիչմենթ հայտնել Թրամփին՝ չնայած նրա պաշտոնավարման ժամկետի ավարտին հաշվված օրեր են մնացել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել