Իրանը ռազմածովային հրթիռային վարժանքներ է սկսել Օմանի ծոցում |armenpress.am|
17:51 - 12 հունվարի, 2021

Իրանը ռազմածովային հրթիռային վարժանքներ է սկսել Օմանի ծոցում |armenpress.am|

armenpress.am: Իրանական ռազմածովային ուժերը Օմանի ծոցում ձեռնամուխ են եղել հրթիռային վարժանքների: Այդ մասին հաղորդել Է Mehr լրատվական գործակալությունը:

Նրա տվյալներով՝ վարժանքներն անցկացվելու են մյուս բանակային ստորաբաժանումների աջակցությամբ եւ տեւելու են երկու օր: Իրանը կանոնավոր կերպով զորավարժություններ Է անցկացնում:

Ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմը (ԻՀՊԶ) ստորգետնյա հրթիռային բազա Է շահագործման հանձնել Պարսից ծոցի ափին: Հաղորդագրությունը հայտնվել Է ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ հարաբերությունների սրման եւ մամուլում այն շահարկումների ֆոնին, թե Դոնալդ Թրամփի հեռացող վարչակազմը կարող Է հարված հասցնել Իրանին մինչեւ հունվարի 20-ին իշխանության իր ժամկետի լրանալը:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Քրիս Միլլերն ավելի վաղ հայտնել Էր, որ ԱՄՆ-ն Իրանի սպառնալիքներից հետո տարածաշրջանում Է թողել «Նիմից» ավիակիրը, որը պլանավորվել Էր դուրս բերել այնտեղից:

2020 թվականի հունվարի սկզբին Իրանում գեներալ Քասեմ Սուլեյմանի զոհվելու տարելիցի լույսով սաստկացել Է հակամերիկյան հռետորաբանությունը եւ ավելի ու ավելի հաճախ են սկսել նախազգուշացումներ հնչել ԱՄՆ-ի հասցեին՝ գրոհի դեպքում: Այսպես, ըստ Tasnim գործակալության, Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական գեներալ-մայոր Յախյա Ռահիմ Սաֆարին կոչ Է արել ԱՄՆ-ին՝ խուսափել սխալներից, հայտարարելով, որ Իրանի զինվորականները կարող են ջրասույզ անել ամերիկյան ավիակիրները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել