Կենսական նշանակության մի քանի ճանապարհահատվածներ հանվել են թերությունների համար պատասխանատվության ժամկետից
20:31 - 12 հունվարի, 2021

Կենսական նշանակության մի քանի ճանապարհահատվածներ հանվել են թերությունների համար պատասխանատվության ժամկետից

Կենսական նշանակության 6 ճանապարհահատվածներ (Արտաշատ-Վերին Արտաշատ-Նորաշեն կմ 0+000 - կմ 0+949, Տ-2-33-Դեղձուտ կմ 0+000 - կմ 1+360, Տ-2-30-Վերին Արտաշատ-Հնաբերդ-Գետազատ կմ 0+000 - կմ 2+740, Մ5-Սարդարապատ-Նոր Արմավիր-Տ-3-52 կմ 0+000 - կմ 6+146, Թալին-Ցամաքասար-Նոր Արթիկ-/Հ75/ (Ցամաքասար-Սուսեր-Նոր Արթիկ) կմ 0+000 - կմ 10+870‚ Մ1-Հայրենյանց-Տուֆաշեն-Հ83 (Հայկասար) կմ 0+000 - կմ8+872, կմ 0+000 - կմ1+579) հանվել են թերությունների համար պատասխանատվության (երաշխիքային) ժամկետից։ Այդ ճանապարհները վերականգնվել էին 2019 թ. ընթացքում և մեկ տարի շարունակ‚ ըստ պայմանագրի‚ գտնվում էին թերությունների համար պատասխանատվության ժամկետում։ Այդ ընթացքում ճանապարհները գտնվել են կապալառուների ուշադրության ներքո, ճանապարհահատվածներին ի հայտ եկած անգամ չնչին թերությունները վերացվել են նրանց կողմից։ Այս ճանապարհները տեղական նշանակության են և երաշխիքային ժամկետից հանելուց հետո հանձնվել են մարզպետարաններին։
 
Նշված ճանապարհահատվածները վերականգնվել են «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում։
 
Աշխատանքային խումբը՝ կազմված ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի և տեխնիկական հսկողության խմբի ներկայացուցիչներից, 2020 թ․ դեկտեմբերի վերջին այցելել է նշված ճանապարհահատվածներ։
 
Աշխատանքային խմբի անդամները‚ դիտարկելով ճանապարհների վիճակը‚ փաստել են, որ շահագործման հանձնելուց մեկ տարի անց ևս ճանապարհները գտնվում են բարեկարգ վիճակում և կարող են հանվել երաշխիքային ժամկետից։ Այցելության ընթացքում աշխատանքային խմբի անդամները համայնքների բնակիչներին, տեղական ինքնակառավարման մարմիններին կոչ են արել խնամքով վերաբերվել ճանապարհներին, մաքրել վաքերը‚ քանի որ նաև նրանց հոգատարությամբ է պայմանավորված ճանապարհների երկարակեցությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել