Twitter-ը արգելափակել է դավադրության տեսությունների հազարավոր կողմնակիցների օգտահաշիվներ |hetq.am|
22:09 - 12 հունվարի, 2021

Twitter-ը արգելափակել է դավադրության տեսությունների հազարավոր կողմնակիցների օգտահաշիվներ |hetq.am|

hetq.am: Twitter սոցիալական ցանցը, որը վերջերս արգելափակել էր ԱՄՆ դեռևս գործող նախագահ Դոնալդ Թրամփի օգտահաշիվը, հունվարի 12-ի գիշերը արգելափակել է նաև QAnon շարժման տասնյակ հազարավոր կողմնակիցների և այլ օգտատերերի օգտահաշիվներ, որոնք տարածում էին դավադրության տարբեր տեսություններ։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ն։ Twitter-ի մամլո ծառայության տվյալներով՝ ընդհանուր առմամբ արգելափակվել է մոտ 70 000 միկրոբլոգ։

QAnon շարժման կողմնակիցները հավատում են, որ Deep State անունը կրող ազդեցիկ պեդոֆիլների միջազգային խումբը գողանում է երեխաներին, որպեսզի նրանց արյունից պատրաստի հավերժ երիտասարդության կյանքի էլիքսիրը։ Շարժման կողմնակիցների կարծիքով՝ այդպիսի հանցագործություններին մասնակից է նաև ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը։ Նրանք համոզված են, որ ԱՄՆ դեռևս գործող նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է աշխարհը փրկել Deep State-ից։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել