Մակունցը ներկայացրեց ԲԴԽ անդամի պաշտոնում Ջհանգիրյանի թեկնածությունն առաջադրելու պատճառները |armenpress.am|
14:20 - 13 հունվարի, 2021

Մակունցը ներկայացրեց ԲԴԽ անդամի պաշտոնում Ջհանգիրյանի թեկնածությունն առաջադրելու պատճառները |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունն առաջադրելիս հաշվի է առել նրա պրոֆեսիոնալիզմը: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Թեկնածուի հետ կապված մտորումները պայմանավորված են եղել նրանով, որ մենք համարում ենք պարոն Ջհանգիրյանին իր ոլորտի պրոֆեսիոնալ: Այն բոլոր հարցերը, որոնք առկա են հանրության մոտ, հնչեցվել են, և խմբակցության տպավորությունը եղել է այն, որ Գագիկ Ջհանգիրյանը ներկայացնում է սպառիչ պարզաբանումներ այդ հարցերի վերաբերյալ»,- ասաց Մակունցը:

Լիլիթ Մակունցը նշեց, որ այսօր իրենք կներկայացնեն համապատասխան առաջարկը և առաջիկա քառօրյայում կքննարկեն Գագիկ Ջհանգիրյանին ԲԴԽ անդամի պաշտոնում ընտրելու հարցը: 

Մակունցը նաև հայտնեց, որ «Իմ քայլը»-ը քննարկում է մի քանի թեկնածություն, և չի բացառում, որ հաջորդ քառօրյային երկրորդ թեկնածուին ևս կառաջադրեն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել