ԱԱԾ տնօրենին պաշտոնից ազատում է վարչապետը, կոռեկտ չէ, որ ես անդրադառնամ այդ հարցին, իսկ Հակակոռուպցիոն կոմիտեն ստեղծված չէ, և հիմք չունեմ չստեղծված մարմնի մասին խոսելու. Արգիշտի Քյարամյան |tert.am|
14:43 - 13 հունվարի, 2021

ԱԱԾ տնօրենին պաշտոնից ազատում է վարչապետը, կոռեկտ չէ, որ ես անդրադառնամ այդ հարցին, իսկ Հակակոռուպցիոն կոմիտեն ստեղծված չէ, և հիմք չունեմ չստեղծված մարմնի մասին խոսելու. Արգիշտի Քյարամյան |tert.am|

tert.am: Մամուլում այսօր հրապարակում էր արվել այն մասին, որ ՔԿ նախագահի տեղակալ, ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանը կնշանակվի ստեղծվելիք Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար: Արգիշտի Քյարամյանը մեկնաբանել է շրջանառվող լուրերը․

-Պարո՛ն Քյարամյան, հրապարակում կա, որ Դուք դեռ չստեղծված Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի պաշտոնին եք նշանակվելու, կա՞ նման քննարկում:

-Այդ հարցով մեկնաբանություն չեմ կարող տալ, այդ մարմինը նույնիսկ դեռ չի ձևավորվել, որևէ հիմք չունեմ այս պահին չձևավորված մարմնի աշխատակիցների վերաբերյալ հրապարակումներ անելու:

-Պարո՛ն Քյարամյանը, իսկ ինչո՞ւ պատերազմի օրերին ազատվեցիք Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից, սա հարց է, որի պատասխանը չի տրվել:

-Այդ հարցին ինքս անդրադառնալու տեսակետից խնդիր եմ տեսնում, որովհետև ԱԱԾ տնօրենը պաշտոնի նշանակվում և ազատվում է վարչապետի առաջարկով, և դա զուտ վարչապետի տիրույթում գտնվող հարց է, և չեմ կարծում, որ կոռեկտ կլինի, որ ես  անդրադառնամ այդ հարցին:

Շարունակությունը՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել