ՊՆ հայտարարությունը 2020-2021 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում ստանալու մասին
18:24 - 13 հունվարի, 2021

ՊՆ հայտարարությունը 2020-2021 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում ստանալու մասին

ՀՀ կառավարության դեկտեմբերի 10-ի նիստում ընդունվել է «2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաների և սովորող ամուսնու ուսման վարձի փոխհատուցման մասին» N 2008-Լ որոշումը։

2020-2021 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայություն (հասցեն` Բաբայան 6) կամ քաղաքացու զինվորական հաշվառման վայրի տարածքային ստորաբաժանում (զինկոմիսարիատ), վերցնել տեղեկանք կամ «մարտական գործողությունների մասնակից» նշմամբ զինվորական գրքույկը և ներկայացնել ԲՈՒՀ:

Մարտական գործողություններին մասնակցությունը զինված ուժերի կազմում հավաստվում է ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության կամ քաղաքացու զինվորական հաշվառման վայրի տարածքային ստորաբաժանման (զինկոմիսարիատ) տրամադրած տեղեկանքով կամ զինվորական հաշվառման գրքույկում համապատասխան նշմամբ, իսկ այլ զորքերի կազմում՝ համապատասխան լիազոր պետական մարմնի տրամադրած տեղեկանքով՝ դիմում ներկայացնելուց հետո երեքշաբաթյա ժամկետում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել