Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 2 միլիոն դրամ գրավը |hetq.am|
18:34 - 13 հունվարի, 2021

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 2 միլիոն դրամ գրավը |hetq.am|

hetq.am: Դատախազությունը չի բողոքարկել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին չկալանավորելու վերաբերյալ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։ Այս մասին ասաց գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ Առուշանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Առուշանյանի նկատմամբ քննիչը խափանման միջոց է ընտրել 2 միլիոն դրամ գրավը։

Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանին կալանավորելու Քննչական կոմիտեի միջնորդությունը քննել և մերժել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել