ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության վարչությունում ամփոփվել են 2020 թ. ուսումնական տարվա արդյունքները
19:21 - 13 հունվարի, 2021

ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության վարչությունում ամփոփվել են 2020 թ. ուսումնական տարվա արդյունքները

Հունվարի 12-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության վարչությունում ամփոփվել են 2020 թ. ուսումնական տարվա ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները։

Վարչության պետ, գնդապետ Ա.Պետրոսյանը կատարված աշխատանքը գնահատել է բավարար․ կանո­նա­կարգ­վել է զոր­քերի ծառայու­թյան պլանավորումը, նոր շահա­գործված օբյեկտներում ապա­հով­վել է կահավորման զորային միատիպությունը, բարե­լավվել է հրդեհա­պայթյունավտանգ օբյեկտների անվտանգությունը, պահ­պանության հու­սալի կազմակերպ­մանը զուգահեռ օպտիմալացվել են պահակա­կետերը, զինված ուժերն ապահովվել են անհրաժեշտ մեթոդական գրականությամբ:

2020 թ. ուսումնական տարում զորամասերում զորքերի ծառա­յության օրինակելի կազ­­մակերպման համար հինգ զորամասերի հրամանատարներ խրախուսվել են գերատեսչական պատվոգրերով։

Խորհրդակցության ավարտին ԳՇ զորքերի ծառայության վարչության պետը համապատասխան հանձնարարականներ է տվել աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու և առկա խնդիրները շուտափույթ լուծելու վերաբերյալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել