Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստն այսօր չի կայանա |hetq.am|
12:48 - 14 հունվարի, 2021

Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստն այսօր չի կայանա |hetq.am|

hetq.am: Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների վերաբերյալ դատական նիստն այսօր չի կայանալու։ Այս մասին  ասաց գործով պաշտպաններից Վաչագան Քոսյանը։ Նա ներկայացնում է գործով ամբաստանյալ, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանի շահերը, որն օրեր առաջ մահացել է։ Պաշտպան Քոսյանն ասաց, որ Գալստյանի հարազատների հետ հնարավորություն չի եղել քննարկել՝ նրա մահվան հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելուն համաձայն են լինելու, թե՞ պահանջելու են նրան արդարացնել։

Նիստի հետաձգման պատճառը, սակայն, գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի առողջական խնդիրներն են։ Դատարան համապատասխան փաստաթղթեր են ներկայացվել այն մասին, որ Կարապետյանը հիվանդանոցում է։

Շարունակությունը՝ hetq.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել