Amnesty International-ի հավաստմամբ՝ արգելված զենքեր օգտագործել են Ղարաբաղյան պատերազմի երկու կողմերն էլ |azatutyun.am|
13:39 - 14 հունվարի, 2021

Amnesty International-ի հավաստմամբ՝ արգելված զենքեր օգտագործել են Ղարաբաղյան պատերազմի երկու կողմերն էլ |azatutyun.am|

azatutyun.am: Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության նոր զեկույցում նշվում է՝ Ղարաբաղյան պատերազմի ընթացքում արգելված զենքեր, մասնավորապես կասետային ռումբեր են կիրառել թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը, ինչի հետևանքով զոհվել են տասնյակ խաղաղ բնակիչներ։

Կազմակերպության փորձագետները պնդում են՝ քաղաքացիական օբյեկտների վրա բազմաթիվ հարձակումներ վկայում են, որ դրանք պատահական չէին, այլ հակառակը՝ մյուս կողմին վախեցնելու կամ ճնշելու ռազմավարության մաս կարող էին լինել։

Իրավապաշտպանները փաստագրել են Ադրբեջանի և Հայաստանի կողմից կասետային զենքի ու պայթուցիկների կիրառման 17 դեպք, որոնց թիրախները ակնհայտորեն ռազմական օբյեկտներ չէին։

Փաստաթղթում նշվում է, որ մեկուկես ամիս տևած պատերազմի ընթացքում նմանօրինակ հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 146 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երեխաներ և տարեցներ։

Amnesty International-ը կոչ է անում Բաքվին և Երեւանին հետաքննել խաղաղ բնակչությանը հասցված բոլոր հարվածները, լրջագույն ապացույցների առկայության դեպքում մեղավորներին հանձնել դատարանին, զոհերին տրամադրել փոխհատուցում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել