tert.am: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նորընտիր անդամ Մարջորի Թեյլոր Գրինը, որը ներկայացնում է Հանրապետական կուսակցությունը, հայտարարել է, որ մտադիր է ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության հաջորդ օրը բարձրացնել վերջինիս դեմ պաշտոնանկության գործընթաց սկսելու հարցը։
«Ես կցանկանայի ամերիկյան ժողովրդի անունից հայտարարել, որ մենք պետք է գործենք՝ վստահ լինելով, որ մեր առաջնորդները պատասխանատվության են ենթարկվում․ մենք չենք կարող ունենալ Միացյալ Նահանգների նախագահ, որը պատրաստ է չարաշահել նախագահի պաշտոնը և հեշտությամբ կաշառվել օտարերկրյա կառավարությունների՝ չինական և ուկրաինական էներգետիկ ընկերությունների կողմից»,- Newsmax-ի թղթակցին ասել է նա՝ հավելելով, որ հունվարի 21-ին կբարձրացնի Ջո Բայդենի դեմ պաշտոնանկության գործընթաց սկսելու հարցը։
Գրինի խոսքով՝ իր քայլով մտադիր է ապացուցել, որ «Կոնգրեսում կան հանրապետականներ, որոնք պատրաստ են կանգնել և պայքարել ամերիկացիների համար»։
comment.count (0)