Մոսկվայում հակահամաճարակային սահմանափակումները երկարաձգվել են ևս մեկ շաբաթով |azatutyun.am|
15:40 - 14 հունվարի, 2021

Մոսկվայում հակահամաճարակային սահմանափակումները երկարաձգվել են ևս մեկ շաբաթով |azatutyun.am|

azatutyun.am: Մոսկվայի իշխանությունները երկարաձգել են հակահամաճարակային սահմանափակումները ևս մեկ շաբաթով՝ մինչև հունվարի 21-ը։ Բացառություն է արվել միայն 6-11-րդ դասարանների դպրոցականների համար, նրանք ուսումը կվերսկսեն առաջիկա երկուշաբթի օրը։

Քաղաքային բուհերն ու քոլեջները, այլ կրթական և մարզական հաստատություններ մինչև հունվարի 21-ը կշարունակեն հեռավար ուսուցումը կամ կգտնվեն արձակուրդում։

Ռուսաստանը, որն անցյալ ամիս կորոնավիրուսի դեմ կամավոր պատվաստվելու ծրագիր էր գործարկել, հրաժարվում էր վարակի տարածման դեմ կոշտ սահմանափակումների դիմել։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի խոսքով՝ մայրաքաղաքում պատվաստման ծրագիրը թափ է հավաքում, օրական պատվաստվում է մի քանի հազար մարդ։ COVID-19-ի վարակակիրների թիվը, սակայն, հիվանդանոցներում շարունակում է բարձր մնալ՝ ավելի քան 13 հազար:

Պաշտոնական տվյալների համաձայն՝ Ռուսաստանում անցած մեկ օրում հաստատվել է 24 հազար 763 նոր դեպք։ Համաճարակի բռնկումից մինչ օրս երկրում վարակվել է շուրջ 3,5 միլիոն մարդ, որից 63 հազար 940-ը մահացել է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել