Ադրբեջանի կողմից գերիների հարցը ՄԱԿ-ի հաթակ տեղափոխելը պատասխանատու քայլ էր, որից հետնահանջ չկա․ Ղազարյան |armtimes.com|
16:10 - 14 հունվարի, 2021

Ադրբեջանի կողմից գերիների հարցը ՄԱԿ-ի հաթակ տեղափոխելը պատասխանատու քայլ էր, որից հետնահանջ չկա․ Ղազարյան |armtimes.com|

armtimes.com: Այսօր «Մեդիա կենտրոն»-ում հրավիրված առցանց քննարկման ընթացքում միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը անդրադարձավ Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին որպես ահաբեկիչ ներկայացնելու հանգամանքին։ 

Նրա խոսքով՝ Ադրբեջանը ձեռնամուխ է եղել նոր լեգենդ ստեղծելուն։ «Այդ լեգենդը կայանում է նրանում, որ մեծ ուժեր կենտրոնացնելով փոքրաքանակ հայկական զինված միավորման դեմ, իրենց հաջողվեց 62 հոգու գերեվարել արդեն զինված հակամարտությունից հետո, թեև խաղաղության պայմանագիր չկա, և ներկայացնել լեգենդ, որ ահա այս խմբավորումները անօրինական խմբավորումներ են, որովհետև հայկական են, Հայաստանի Հանրապետության բանակի, բայց գտնվում են Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս»։

 

Արա Ղազարյանը նշեց, որ Ադրբեջանի կողմից հարցը ՄԱԿ-ի հարթակ տեղափոխելը բավականին պատասխատու քայլ էր, որից հետնահանջ չկա։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը նամակով դիմել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնի Գուտերեշին՝ Հադրութից գերեվարված 62 զինծառայողներին անվանելով «դիվերսանտներ» և առաջարկելով ՄԱԿ-ին Հայաստանի նկատմամբ քայլեր ձեռնարկել։

«Ուշադրության դարձրեք տերմինի վրա․ դիվերսիոն խմբեր, դա իրավական կատեգորիա չէ, իրավական կատեգորիա է ահաբեկչությունը և ահաբեկիչները, այն, ինչը Ադրբեջանի իշխանությունները և՛ Մանվել Սարիբեկյանին որակեցին 10 տարի առաջ, և Կարեն Ղազարյանին որակեցին։ Եվրոպական դատարանում նշեցին, որ իրենք դիվերսիոն խմբերի ներկայացուցիչներ էին, բայց կրկնում եմ այդպիսի իրավական հիմք միջազգային իրավունքում չկա»։

Ըստ միջազգային իրավունքի մասնագետի՝ այս ամենը Ադրբեջանին կարող է փակուղի տանել։ «Եթե 62 հոգուն անվանում են ահաբեկիչներ, իսկ ՄԱԿ-ի հարթակում ներկայացնում է որպես դիվերսիոն խմբեր, ահաբեկչությունը ունի իրավական հիմք, դիվերսիան չունի իրավական հիմք, այսինքն՝ այսպես թե այնպես պետք է նրանց համար փնտրի իրավական հիմք, որն է ահաբեկչությունը և ահաբեկիչները, հետևաբար Ադրբեջանը պետք է արդեն մտնի փնտրտուքների մեջ՝ գտնելու համար իրավական հիմք, փաստական հիմքեր»։

Շարունակությունը՝ armtimes.com-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել