Գազի խողովակներում խցանում է առաջացել․ փոխնախարարը պարզաբանեց անջատումների մասին հայտարարության պատճառը
 |armtimes.com|
19:15 - 14 հունվարի, 2021

Գազի խողովակներում խցանում է առաջացել․ փոխնախարարը պարզաբանեց անջատումների մասին հայտարարության պատճառը |armtimes.com|

armtimes.com: Սպառողների համար էլեկտրաէներգիայի եւ գազի մատակարարման դադարեցում մինչ այս պահը չի եղել եւ եթե ըստ պլանավորվածի գնա չի էլ լինի։ Այս մասին հայտնեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը։

«Դադարեցվել է միայն ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը, իսկ Երեւան ՋԷԿ-ի գազամատակարարումը իջեցվել է նվազագույն մակարդակի՝ սեփական կարիքները հոգալու համար»,- ասաց փոխնախարարը։

Նրա խոսքով՝ երեկվա հայտարարությունը պարզապես նախազգուշական էր, որ եթե հանկարծ ինչ-որ բան այնպես չընթանա՝ հնարավոր է անջատումներ լինեն։

Փոխնախարարը նշեց, որ խնդիրը գազամատակարարման հետ է կապված, խցանում է առաջացել գազի խողովակներում եւ հունվարի 9-ից թողունակությունը մոտավորապես 3-4 մլն խորանարդ մետր պակասում էր։ Իսկ գազի ճնշման պակասելու դեպքում ՋԷԿ-երը ամբողջությամբ կանջատեին եւ հոսանքի դեֆիցիտ կարող էր առաջանալ։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել