ՀՀ պաշտպանության նախարարը Բելառուսի դեսպանի հետ քննարկել է ոլորտային համագործակցության հարցեր
19:42 - 14 հունվարի, 2021

ՀՀ պաշտպանության նախարարը Բելառուսի դեսպանի հետ քննարկել է ոլորտային համագործակցության հարցեր

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հունվարի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ-ում ԲՀ դեսպանության խորհրդական Վյաչեսլավ Լիսուխան և պաշտպանական հարցերով կցորդ, գնդապետ Եվգենի Արտյոմենկոն:

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին Հայաստանում առաքելությունն ստանձնելու կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողություններ:

Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ:

Քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-բելառուսական համագործակցության հարցեր, փոխգործակցության հետագա զարգացման ուղիները, ինչպես նաև բազմակողմ ձևաչափերի շրջանակներում պլանավորված միջոցառումները:

ՀՀ պաշտպանության նախարարը վստահություն է հայտնել, որ նորանշանակ դեսպանի ակտիվ և արդյունավետ աշխատանքի շնորհիվ հայ-բելառուսական միջպետական հարաբերություններն ու քաղաքական երկխոսությունն էլ ավելի կամրապնդվեն ու կստանան նոր որակ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել