Ադրբեջանը նաև քրեական գործեր է հարուցում մեր գերիների նկատմամբ, որի իրավունքը չունի. Արման Թաթոյան
 |armtimes.com|
17:01 - 15 հունվարի, 2021

Ադրբեջանը նաև քրեական գործեր է հարուցում մեր գերիների նկատմամբ, որի իրավունքը չունի. Արման Թաթոյան |armtimes.com|

armtimes.com: «Ադրբեջանում հայատյացութան քարոզը ոչ միայն չի նվազում, այլ ավելին, նոր զարգացումնր է ստանում, գեներացվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից և խրախուսանքի արժանանում իրենց հասարակության կողմից»: Այս մասին այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՄԻՊ Արման Թաթոյանը: Շարունակեց՝ հարկավոր է անել հնարավոր ամենը, որ մեզ հայտնի տեղեկությունները  հայտնի դառնա նաև միջազգային հանրությանը: Հրապարակված զեկույցները արդեն ուղարկել են միջազգային բոլոր կառույցներին: Կա սերտ համագործակցություն:

Անդրադառնալով ռազմագերինի խնդրին՝ Թաթոյանի համար ակնհայտ էր, որ Ադրբեջանը փորձում է քաղաքականացնել գերիների վերադարձի հարցը: «Ադբեջանի իշխանությունները փորձում են իրավական ատյանները հեռու պահել այդ հարցից և հակառակը՝ իրավական ատյաններից հեռու պահել ռազմագերիների վերադարձի հարցը: Մենք չպետք է դա թույլ տանք, այն քաղաքական հարց չէ, թեև փորձում են շահարկել եռակողմ հայտարարությունը: Սա մարդու իրավունքի հարց է և վերջ: Սա միջազգային իրավունքի պահանջ է: Ադրբեջանը նաև քրեական գործեր է հարուցում մեր գերիների նկատմամբ, որի իրավունքը չունի»:

Թաթոյանը վերահաստատեց, որ ըստ ՄԻՊ-ի սահմանների որոշման գործընթացը ընթանում է մարդու իրավունքների խախտուներով. «Այն այդչափ արագ ընթանալ չի կարող: Կան միջազգային հստակ պահանջներ: Մեզ անհրաժետ են հետազոտություններ, մասնագիտական հանձնաժողովներ, իրավական պատշաճ հիմքեր: Մենք չենք կարող մեխանիկական մոտեցումներով մեր սահմանները որոշել: Սա ուղիղ առնչվում է մարդու իրավունքների հետ»:

Կարդալ ավելին՝ armtimes.com -ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել