ԱԺ-ում քննարկվել են գերիների վերադարձին խոչընդոտող խնդիրները
13:08 - 16 հունվարի, 2021

ԱԺ-ում քննարկվել են գերիների վերադարձին խոչընդոտող խնդիրները

Հունվարի 15-ին Ազգային ժողովում կայացել է պատգամավորներ Գոռ Գևորգյանի և Սոֆյա Հովսեփյանի կազմակերպած աշխատանքային փակ քննարկումը՝ «Ադրբեջանում հայկական կողմի գերիների վերադարձի խնդիրները» թեմայով: Այս մասին հայտնում է ԱԺ կայքը։

Քննարկմանը մասնակցել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ներկայացուցիչներ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից և Ազգային անվտանգության ծառայությունից, իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանը և Սիրանուշ Սահակյանը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ:

Հանդիպմանը քննարկվել են գերիների վերադարձին խոչընդոտող խնդիրները, հնչեցվել են մի շարք առաջարկներ, հստակեցվել հետագա անելիքները: Կարևորվել է համատեղ աշխատանքի արդյունավետությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել