Այս մարդը կառչել է աթոռից և հետևողականորեն մեր երկիրը տանում է կործանման. Իշխան Սաղաթելյանը՝ Փաշինյանի մասին |tert.am|
14:37 - 16 հունվարի, 2021

Այս մարդը կառչել է աթոռից և հետևողականորեն մեր երկիրը տանում է կործանման. Իշխան Սաղաթելյանը՝ Փաշինյանի մասին |tert.am|

tert.am: Այս իշխանության, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի մեկ օր ավել իշխանության մնալը կորուստ է մեր երկրի և պետության համար: Այս մասին «Հայրենիքի փրկության շարժման» մարզային հանդիպումների շրջանակում Վանաձորում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը:

«Այս մարդը կառչել է աթոռից, պոկ չի գալիս և հետևողականորեն մեր երկիրը տանում է կործանման»,-ասաց նա:

Իշխան Սաղաթելյանն ասաց, որ իրենք ներկայացրել են ճանապարհային քարտեզ և առաջարկել են, որ նախ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, անցումային կառավարություն ձևավորվի և լուծի կարևոր խնդիրներ:

Լուծվող խնդիրներից առաջնայինները նա համարեց հասարակական համերաշխության տիրելը և թշնամանքին վերջ դնելը: «Այսօր մեր երկիրը անտեր է, տեսնում ենք, որ թուրքը հայտնվում է Վարդենիսում, մեր երկրի պաշտպանությունը վտանգված է»,-ասաց նա և նշեց, որ պետք է նաև հարաբերությունները կարգավորվեն ռազմավարական դաշնակիցների, բարեկամների հետ:

Շարունակությունը՝ tert.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել