Մեր ժողովուրդը խուճապի մատնվող չէ, ուղղակի վատ են զգում՝ պատուհանից նայում են, թուրք են տեսնում, մեր գյուղացին զինված է, ինքն իր անվտանգությունը պահելու է. Շուռնուխի վարչական ղեկավար |tert.am|
15:11 - 16 հունվարի, 2021

Մեր ժողովուրդը խուճապի մատնվող չէ, ուղղակի վատ են զգում՝ պատուհանից նայում են, թուրք են տեսնում, մեր գյուղացին զինված է, ինքն իր անվտանգությունը պահելու է. Շուռնուխի վարչական ղեկավար |tert.am|

tert.am: Շուռնուխում տեղահանված տների գյուղացիները վերևի թաղամասում են ապրում, իրենք իրենց առօրյա գործին են՝ ամբողջ ուշադրությունը կենտրոնացրած անասունի վրա, այս պահին եղանակը լավ է, պետք է անասունը դրսում արածեր, բայց բանտարկած են պահում, որ դուրս չգա, չիջնի գետը, ջուր խմի, չանցնի թշնամու վերահսկողության տակ գտնվող մեր տարածքներ: Այս մասին ասաց Շուռնուխի վարչական ղեկավար Հակոբ Արշակյանը:

Նրա փոխանցմամբ՝ թշնամուն գյուղից անցած տարածքներում որևէ շարժ չկա, նոր բնակիչներ չկան, այնտեղ ընդամենը իրենց սահմանապահ զորքն է՝ վրաններով:

«Տեղահանվածների մի մասը, որոնց տները անցել են թշնամուն, գյուղում են ապրում՝ վերևի թաղամասերում, մի մասն էլ ժամանակավոր տեղափոխվել է Գորիս և Կապան», - ասաց Շուռնուխի վարչական ղեկավարը:

Հարցին, թե խոսվում էր՝ տեղահանված գյուղացիների համար պետք է տներ կառուցեն, ինչ փուլում են աշխատանքները, Հակոբ Արշակյանն ասաց. «Երկուշաբթի օրն արդեն կգան, և բարերարներն իրենց կողմից պետք է մի թաղամաս սարքեն, և կառավարության կողմից հանձնաժողովը պետք է գա, արդեն տեղը որոշված է, ընտրված է, որ աշխատանքները սկսեն»:

Հարցին էլ՝ ի՞նչ տրամադրվածություն ունեն մարդիկ, հարմարվե՞լ են նոր իրավիճակին, նա ասաց. «Որ չհարմարվեն, կոպիտ ասած, ի՞նչ պետք է անեն: Հիմա տնից հանել են մարդուն, բա տուն պետք է տան, փոխհատուցում պետք է տան, մի բան պետք է արվի, որ այդ մարդն իր ապագան կարողանա պատկերացնել, պետք է սարքեն, դա ոնց ուզում են, պետք է անեն»:

Վարչական ղեկավարը նշեց, որ հիմա գյուղապետարանը սննդով է օգնում մարդկանց և ոչ միայն տեղահանվածներին, մարզպետարանից էլ երկու տնակ են տվել, որ երկու ընտանիք կարողանա բնակվել ժամանակավոր, մինչև տուն կառուցվի:

«Գյուղում խուճապ չկա, մեր ժողովուրդը խուճապի մատնվող չի, ուղղակի վատ են զգում, որ իրենց պատուհանից նայում են, թուրքին են տեսնում»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է գյուղացիների զինվելուն, որ պաշտպանեն իրենց, Արշակյանն ասաց. «Այնպես չէ, որ գյուղացին զինված չէ, զինված է, գյուղացին ամեն պահ ինքն իր անվտանգությունը փորձելու է ապահովել, օգտագործելու է իր զենքը թուրքի դեմ, հաստատ անելու է, այնպես չէ, որ խեղճ ժողովուրդ է»:

Շարունակությունը՝ tert.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել