Ռուսաստանը կվերսկսի ավիահաղորդակցությունը ևս 4 երկրի հետ |tert.am|
18:17 - 16 հունվարի, 2021

Ռուսաստանը կվերսկսի ավիահաղորդակցությունը ևս 4 երկրի հետ |tert.am|

tert.am: Հունվարի 27-ից Ռուսաստանը կվերսկսի ավիահաղորդակցությունը Ֆինլանդիայի, Վիետնամի, Հնդկաստանի և Կատարի հետ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»  գործակալությունը` հղում տալով Ռուսաստանում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբին:

Այսպիսով, ինքնաթիռները շաբաթական երկու անգամ թռչելու են Մոսկվայից ՝ Հանոյ, Դելի և Հելսինկի, իսկ շաբաթը երեք անգամ ՝ Դոհա: Բացի այդ, նախատեսվում է շաբաթական երկու թռիչք Սանկտ Պետերբուրգից Հելսինկի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել