Երեկ ևս երեք դի է հայտնաբերվել Արցախում որոնողական աշխատանքների արդյունքում
 |factor.am|
13:02 - 17 հունվարի, 2021

Երեկ ևս երեք դի է հայտնաբերվել Արցախում որոնողական աշխատանքների արդյունքում |factor.am|

factor.am: Առ այսօր Արցախում հայտնաբերվել են 1235 զինծառայողի և քաղաքացիական անձի աճյուն։ Այս մասին ասաց  Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

Նա նշեց, որ երեկ որոնողական աշխատանքներ են տարվել Հադրութի, Ֆիզուլիի և Ջաբրայիլի ուղղություններով։ Հայտնաբերվել է երեք դի։ Այսօր ևս որոնողական աշխատանքները կշարունակվեն ինչպես այդ երեք ուղղություններով, այնպես էլ Որոտանի և Կուբաթլուի շրջաններում։




Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել