Հայտնաբերվել է 3 զինծառայողի աճյուն, մեկի ինքնությունը հաջողվել է պարզել |hetq.am|
10:09 - 18 հունվարի, 2021

Հայտնաբերվել է 3 զինծառայողի աճյուն, մեկի ինքնությունը հաջողվել է պարզել |hetq.am|

hetq.am: Երեկ՝ հունվարի 17-ին, որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 3 զինծառայողի մարմին Կուբաթլուի և Ջաբրայիլի ուղղություններից։ Նրանցից մեկի ինքնությունը հաջողվել է պարզել, գրպանում առկա անձնական իրերի շնորհիվ։ 

Արսեն Մամիկոնյանի մարմինը գտել են Կուբաթլուի ուղղությունից։ Այս մասին հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

Երկու զինծառայողների ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Հունվարի 18-ին որոնողական աշխատանքներ իրականացվելու են Հադրութ, Ֆիզուլի, Ջաբրայիլ ուղղություններով։

Պատերազմի ավարտից մինչ օրս կատարված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1238 մարմին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել