Եռակողմ հայտարարության իրավաչափությունը քննարկելու վերաբերյալ որոշման նախագիծը չընդգրկեց ԱԺ օրակարգ |tert.am|
10:59 - 18 հունվարի, 2021

Եռակողմ հայտարարության իրավաչափությունը քննարկելու վերաբերյալ որոշման նախագիծը չընդգրկեց ԱԺ օրակարգ |tert.am|

tert.am: ԱԺ հերթական նստաշրջանի օրակարգում չընդգրկվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված՝ ստեղծված իրավիճակն ու դրանից դուրս գալու ելքերը, նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ՌԴ նախահագ Վլադիմիր Պուտինի կողմից 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրավաչափությունը քննարկելու վերաբերյալ որոշման նախագիծը։ Հարցը նիստի օրակարգում ընդգրկելուն կողմ քվեարկեց 40, դեմ՝ 73 պատգամավոր։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը հիշեցրեց՝ երկու ամիս առաջ են իրականացրել այդ նախաձեռնությունը, որ կարողանան արտահերթ նիստ գումարել և միջազգային իրավունքի խախտմամբ ստորագրված փաստաթղթի իրավաչափությունը քննարկել, սակայն քաղաքական մեծամասնությունը չի ներկայացել խորհրդի նիստին։

Նա ընդգծեց՝ փաստաթղթում մեկ կետ է մնացել, որ դեռևս կենսագործված չէ՝ ռազմագերիների վերադարձի հարցը։ «Մենք առաջարկում ենք հնարավորությունն օգտագործել և այդ կետը քննարկել այս ամբիոնում՝ ընդգծելու համար ռազմագերիներին պատանդ պահելու միջազգային իրավունքի ակնհայտ խախտումը, որն Ադրբեջանի կողմից ակնհայտ հանցագործություն է, և ևս մեկ անգամ միջազգային հանրությանը կոչ անելու հնարավոր լծակները օգտագործել, որ Ադրբեջանին վերադարձնենք դեպի միջազգային իրավունքի պահպանման նորմալ միջավայր, եթե դա հնարավոր է»,-ասաց նա։

Ավելին՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել