«Գաղտնի հավելվածներ ընդհանրապես չկան». Լավրովը՝ Արցախի վերաբերյալ նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ հայտարարության մասին |tert.am|
15:05 - 18 հունվարի, 2021

«Գաղտնի հավելվածներ ընդհանրապես չկան». Լավրովը՝ Արցախի վերաբերյալ նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ հայտարարության մասին |tert.am|

tert.am: Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ հայտարարությունը, որով ավարտվել են վեց շաբաթ տևած ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, չի պարունակում որևէ «գաղտնի հավելված»: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Գաղտնի հավելվածներ ընդհանրապես չկան: Եվ ես չեմ տեսնում, թե որ թեմաները կարող են լինել որոշ «գաղտնիքների առարկա», - ասել է Լավրովը մամուլի ասուլիսում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել