Թե՛ պարոն Միրզոյանի, թե՛ ԱԱԾ-ի մեկնաբանությունը լիովին բավարար եմ համարում. Ալեն Սիմոնյան |1lurer.am|
15:20 - 18 հունվարի, 2021

Թե՛ պարոն Միրզոյանի, թե՛ ԱԱԾ-ի մեկնաբանությունը լիովին բավարար եմ համարում. Ալեն Սիմոնյան |1lurer.am|

1lurer.am: «Թե՛ պարոն Միրզոյանի մեկնաբանությունը, թե՛ ԱԱԾ-ի մեկնաբանությունը ես լիովին բավարար եմ համարում: Հիմա ով ինչ ասի պետք է վազելով գանք խորհրդարանում քննարկե՞նք, թե որ օգտատերը ի՞նչ ասաց, կամ ի՞նչ արեց: Ես ունեմ կյանքի փորձ՝ իր հետ աշխատելու, իմ գործընկերն է, իմ ընկերն է, իմ զինակից ընկերն է: Ինձ համար մինչև այդ թուղթը մեկնաբանելը նույնիսկ ամեն ինչ պարզ էր»,- հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի ֆեյսբուքյան հայտնի գրառմանը, որում ԱԺ նախագահին ներկայացրել էր, իբր, Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ: 

«Մարտավարական առումով այն մարդիկ, որոնք ուզում են դա շահարկել, իրենք վերջին ժամանակահատվածում շատ սխալ մարտավարություն ընտրեցին և մարդկանց սխալ, ճիշտ, կիսաճիշտ, կիսասխալ ինֆորմացիայով գժվեցրին և բերեցին մի իրավիճակի, երբ շատ դժվար է էսօր ինչ-որ մի բան հայտարարել և մարդկանց ստիպել, որ հավատան: Մարդիկ այսօր սկսել են որևիցե մեկի խոսքին չհավատալ, իրենք վերլուծել և որոշում կայացնել»,- նշեց Սիմոնյանը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Արարատ Միրզոյանը ցնդաբանություն էր որակել Մինասյանի հայտարարությունները` շեշտելով, որ դրանք պետք է արժանանան քրեաիրավական գնահատականի:

ՀՀ ԱԱԾ-ն էլ հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Միքայել Մինասյանի կողմից ԱԺ նախագահի վերաբերյալ հրապարակված տեղեկատվությունն ակնհայտ սուտ է ու իրականության հետ որևէ աղերս չունի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել