Մարտակերտցիները փակել են ադրբեջանական շարասյան ճանապարհը եւ պահանջներ դրել ռուս խաղաղապահների առջեւ
 |lragir.am|
22:35 - 18 հունվարի, 2021

Մարտակերտցիները փակել են ադրբեջանական շարասյան ճանապարհը եւ պահանջներ դրել ռուս խաղաղապահների առջեւ |lragir.am|

lragir.am: 

Օգտատեր Արմեն Իշխանյանը հրապարակել է տեսանյութ Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի մոտակայքից։ Մարտակերտցիները փակել են ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ադրբեջանական շարասյան ճանապարհը եւ դրել մի քանի հարցեր։ Մասնավորապես, եթե ադրբեջանցիներն օգտվում են այս ճանապարհից Քարվաճառ մեկնելու համար, ինչու հայերը չեն կարող օգտվել Մարտակերտ-Վարդենիս ճանապարհից։ Մարտակերտցիները հղում են արել եռակողմ հայտարարության համապատասխան կետին եւ զգուշացրել են, որ եթե այդ հարցը չլուծվի, իրանք պարբերաբար փակելու են ճանապարհը։ Բացի այդ, նրանք ռուս խաղաղապահներից պահանջել են կարգի հրավիրել ադրբեջանցիներին, որոնք նողկալի ժեստեր են անում երթեւեկելիս։ Մանրամասները՝ տեսանյութում։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել