ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Հակակոռուպցիոն դատարանի ստեղծման նախագծերի փաթեթը |hetq.am|
10:34 - 19 հունվարի, 2021

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց Հակակոռուպցիոն դատարանի ստեղծման նախագծերի փաթեթը |hetq.am|

hetq.am: Խորհրդարանը հերթական նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը: Այս փոփոխություններով առաջարկվում է ստեղծել հակակոռուպցիոն դատարան, որը մասնագիտացված է լինելու կոռուպցիոն գործերի ուսումնասիրմամբ: Նախագիծն ընդունվեց 85 կողմ, 18 դեմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Հակակոռուպցիոն դատարանին են ենթակա Քրեական դատավարության օրենսգրքով հակակոռուպցիոն դատարանների իրավասությանը վերապահված գործերը, ինչպես նաև քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հայցերով և «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցերով հարուցված քաղաքացիական գործերը:

Շարունակությունը՝ hetq.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել