Ընթացքի ժամանակ ծխելու համար կկիրառվի 0,5 միավոր. ԱԺ-ն ընդունեց նախագիծը |hetq.am|
10:35 - 20 հունվարի, 2021

Ընթացքի ժամանակ ծխելու համար կկիրառվի 0,5 միավոր. ԱԺ-ն ընդունեց նախագիծը |hetq.am|

hetq.am: Խորհրդարանը հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Կառավարության ներկայացրած Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որի համաձայն անձնական տրանսպորտային միջոցների վարորդներին արգելվելու է ընթացքի ժամանակ ծխել: Այդ խախտման համար կիրառվելու է 0,5 տուգանային միավոր: Նախագիծն ընդունվեց  82 կողմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Տրանսպորտային միջոցների վրա լուսային և ձայնային կանոնները խախտելը հանգեցնելու է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկման՝ 1 տարի ժամկետով, իսկ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի նկատմամբ՝ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով՝ բոլոր դեպքերում առկայծող փարոսիկների և հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումների բռնագրավմամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել