ԵՄ-ում հայտարարել են, որ ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ տարաձայնությունները Բայդենի գալով չեն անհետանա |armenpress.am|
14:26 - 20 հունվարի, 2021

ԵՄ-ում հայտարարել են, որ ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ տարաձայնությունները Բայդենի գալով չեն անհետանա |armenpress.am|

armenpress.am: Եվրամիության եւ ԱՄՆ-ի միջեւ տարաձայնությունները Ջոզեֆ Բայդնեի՝ պետության ղեկավարի պաշտոնի անցնելուց հետո չեն անհետանա, սակայն նոր հարաբերությունների կառուցման շանս կա: Այդ մասին հայտարարել Է Եվրամիության ղեկավար Շառլ Միշելը՝ հունվարի 20-ին ելույթ ունենալով Եվրախորհրդարանում:

«Մենք տարաձայնություններ ունենք, եւ դրանք չեն անհետանա կախարդական փայտիկի շարժումով,- ասել Է նա:- Մանդատի առաջին օրը ես դիմում եմ (ԱՄՆ-ի) նոր նախագահին. եկեք կառուցենք նոր հարաբերություններ հանուն ավելի ուժեղ Ամերիկայի, ավելի ուժեղ Եվրամիության եւ լավագույն աշխարհի»: Միշելը նշել Է այն գերակա ոլորտները, որոնցում ԵՄ-ն եւ ԱՄՆ-ը պետք Է համատեղ աշխատեն Բայդենի գալուց հետո:

«Դա պայքարն Է կլիմայական փոփոխությունների դեմ, պայքարը կորոնավիրուսի տարածման դեմ, թվային փոխակերպությունը, անվտանգությունը»,- նշել Է նա: Ըստ որում Եվրամիության ղեկավարն ընդգծել Է, որ «Ամերիկան փոխվել Է»: «Ամերիկան, ինչպես երեւում Է, փոխվել Է, եւ աշխարհն Է փոխվել: Եվ Եվրամիությանը, հնարավոր Է, անհրաժեշտ Է փոխվել: ԵՄ-ն չպետք Է ոչ մեկից թույլտվություն խնդրի ընդունելու սեփական որոշումները»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել