Չենք դիմել ՀԱՊԿ-ին, քանի որ մարտական գործողությունների 99 տոկոսը տեղի է ունեցել ՀԱՊԿ իրավազորության տարածքից դուրս․ վարչապետ
 |1lurer.am|
19:17 - 20 հունվարի, 2021

Չենք դիմել ՀԱՊԿ-ին, քանի որ մարտական գործողությունների 99 տոկոսը տեղի է ունեցել ՀԱՊԿ իրավազորության տարածքից դուրս․ վարչապետ |1lurer.am|

1lurer.am: ԱԺ անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը խորհրդարանում վարչապետին հարց ուղղեց այն մասին, թե արդյոք մեր ռազմավարական դաշնակիցը պատրաստ է վերականգնելու մեր ռազմավարական պոտենցիալը՝ որպես պայմանագրի կողմ, և կա՞ն արդյոք այլ հնարավորություններ արագ վերադասավորումներ անելու, հզորանալու և մեր շուրջ ծագած անվտանգային խնդիրները լուծելու։

«Մեր անվտանգության համակարգի ամենամեծ պրոբլեմն այն է, որ մեր անվտանգության համակարգի հիմնասույնն ու ճարտարապետությունը կապված է եղել ՀԱՊԿ-ի հետ, բայց մեր անվտանգության թիվ մեկ մարտահրավերը ակնհայտորեն գոյություն է ունեցել ՀԱՊԿ-ի իրավական տարածքից դուրս»,- նշեց վարչապետը։

Իսկ ինչո՞ւ ՀԱՊԿ-ին մենք չենք դիմել պատերազմի ժամանակ՝ հարցին անդրադառնալիս վարչապետը նշեց՝ պատճառը պարզ է՝ մարտական գործողությունների 99 տոկոսը տեղի է ունեցել ՀԱՊԿ իրավազորության տարածքից դուրս։

«Բնականաբար, մեր անվտանգային համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ գտնվում է ամենաինտենսիվ և ամենաբարձր մակարդակի վրա, և մենք մեր երկրի անվտանգությունն ապահովելու վերաբերյալ ոչ միայն նախատեսում ենք, այլև իրականացնում ենք գործողություններ, որոնց մասին արդեն նշեցի և որոնց կոկնկրետ դրսևորումները կարելի է տեսնել Սյունիքի մարզում։ Տեղի է ունեցել պարզ բան՝ կիզակետը համամապատասխանեցվել է ՀԱՊԿ գործողությունների իրավազորության տարածքին անվտանգությունն ապահովելու համար»,- նշեց Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել