Դոնալդ եւ Մելանյա Թրամփները լքեցին Վաշինգտոնը |armtimes.com|
19:33 - 20 հունվարի, 2021

Դոնալդ եւ Մելանյա Թրամփները լքեցին Վաշինգտոնը |armtimes.com|

armtimes.com: Ինչպես հայտնի է, այսօր ԱՄՆ-ում կարեւոր իրադարձություն է: Երկրի 46-րդ նախագահ Ջոզեֆ Բայդենը ժամեր անց պաշտոնապես կերդվի եւ կստանձնի երկրի նախագահի պաշտոնը: Միացյալ Նահանգներում վերջին մեկ շաբաթում արտասովոր եռուզեռ է:

Իր նախագահության վերջին րոպեները վայելող Դոնալդ Թրամփը կնոջ՝ Մելանյայի հետ քիչ առաջ լքեց Վաշինգտոնը: Նրանք վերջին անգամ, որպես երկրի ղեկավար, օգտվում են ամերիկյան թիվ 1 բորտից՝ նախագահական օդանավից: Ուղղաթիռը, Մերիլենդի զինվորական օդանավակայանից օդ բարձրանալով, ուղեւորվում է Ֆլորիդա՝ Մար-ա-Լագոյում տեղակայված նստավայր:

Հունվարի 19-ին դատարկվել էր ամբողջ Սպիտակ տունը՝ բոլոր 6 հարկերով: Այնտեղ կտեղակայվեն նոր նախագահի աշխատակազմի անդամները: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել