ՀՀ և ԱՀ անվտանգային հարաբերություններում ոչինչ չի փոխվել, ավելացել է ռուս խաղաղապահների գործոնը. Փաշինյան
 |1lurer.am|
19:37 - 20 հունվարի, 2021

ՀՀ և ԱՀ անվտանգային հարաբերություններում ոչինչ չի փոխվել, ավելացել է ռուս խաղաղապահների գործոնը. Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: ide class="content-wrapper__left fl">

Հայաստանը շարունակո՞ւմ է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը: Հարցը խորհրդարանում Կառավարության անդամների հետ հարցուպատասխանին վարչապետին ուղղեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը: 

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ՀՀ և ԱՀ անվտանգային հարաբերություններում ոչինչ չի փոխվել, բայց ավելացել է նոր գործոն, այն է՝ ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում: «Այդ գործոնը դրական է և այն տեղի է ունեցել կոնկրետ անվտանգային խնդիրներ լուծելու համար»,- ասաց նա: 

Վարչապետն ընդգծեց, որ ԼՂ-ում ռուս խաղաղապահները տեղակայվել են նաև ՀՀ որոշման հիման վրա, որպեսզի ՀՀ-ն կարողանա լիարժեք կատարել Արցախի անվտանգության երաշխավորի իր գործառույթը: 

 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել