Զոհերի թիվը չի անցնելու 4000-ը. Ավինյան

 |armenpress.am|
19:44 - 20 հունվարի, 2021

Զոհերի թիվը չի անցնելու 4000-ը. Ավինյան |armenpress.am|

armenpress.am: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ խոսեց պատերազմի ընթացքում զոհվածների վերաբերյալ հրապարակվող տարբեր թվի մասին՝ որակելով այն չափազանցված։ 

«Այս պահի դրությամբ մենք ունենք դուրս բերված 3439 մարմին, որոնցից դեռևս նույնականացված չեն 766-ը, այսինքն՝ ԴՆԹ նույնականացման փուլում են: Վերջնական ցուցակը հրապարակվելու է։ Կան նաև անհետ կորածներ, կոնկրետ թիվ չեմ ուզում հրապարակել, բայց զոհերի թիվը 4000-ը չի անցնի»,- նշեց Ավինյանը։

Փոխվարչապետը նշեց նաև, որ անդամահատումների խնդիր ունեցող զինծառայողների թիվը չի գերազանցում 150-ը։

«Նման վիարվորումներ ստացած զինծառայողներին տրամադրվելու է լավագույն պրոթեզավորում և ապահովվելու է նաև դրանց սպասարկումը»,- նշեց Ավինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել